Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը, հենց դեկտեմբերի 7-ին գյումրեցիներին վիրավորելը հարյուր հազարավոր մարդկանց մեջ խորքային ծանր մտորումներ են առաջացնում:
Իրականում ամեն ինչ այդքան էլ բարդ չէ. բոլոր նորմալ մարդկանց հույզերը և չզսպվող ցասումը տեղավորվում են երկու պարզ հարցի մեջ.
1. Կարո՞ղ է, արդյոք, ժողովուրդը (հոգևոր հոտը) «բանադրել» տիրադավ հոգևորականներին։ Այսօր մեր աչքի առաջ, կարծես թե, հենց դա էլ տեղի է ունենում։
2. Կարո՞ղ է, արդյոք, ժողովուրդը հեռացնել այս այլանդակության հեղինակներին։ Իհարկե, կարող է, և ամեն ինչ տանում է դրան։
Վահե Հովհաննիսյան